«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող, երիտասարդ երգչուհի Մալենան ով տևական ժամանակ է, ինչ բնակվում և ստեղծագործում է ԱՄՆ-ում, կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում իր նոր ֆոտոշարքով։
Ինչպես և սպասվում էր, երգչուհին ներկայացել է յուրահատուկ, համարձակ կերպարով, որը բնորոշ է նրա արտիստիկ տեսակին։ Ֆոտոշարքն աչքի է ընկնում ժամանակակից լուծումներով և արևմտյան շոու-բիզնեսի թրենդներով, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է Մալենայի յուրահատուկ ոճը։
Մալենան այն արտիստներից է, ում յուրաքանչյուր հրապարակում դառնում է բուռն քննարկումների առիթ։
Այս անգամ նույնպես կարծիքները երկփեղկվել են. Երկրպագուները հիացած են նրա արտաքինով և համարձակությամբ՝ նշելով, որ նա միջազգային աստղի կերպար ունի։ Քննադատները հաճախ շեշտում են, որ երգչուհին հագնվում է իր տարիքին ոչ համապատասխան՝ ընտրելով չափից ավելի հասուն կերպարներ։ Անկախ հնչող քննադատություններից, Մալենան շարունակում է մնալ հայկական շոու-բիզնեսի ամենաոճային և քննարկվող դեմքերից մեկը, ում հաջողվում է համաշխարհային շունչ հաղորդել իր կերպարներին։