Ադրբեջանցի նավաստիները սպանվել են ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով․ ԶԼՄ

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ազովի ծովում ադրբեջանցի նավաստիների սպանած անօդաչու թռչող սարքերի հարվածները կատարվել են Ուկրաինայի կողմից։

Հաղորդվում է, որ Կրասնոդարի երկրամասում լցանավի և երկու բեռնատար նավերի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս վեցը՝ վիրավորվել։

ՌԴ ԱԻՆ տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Տագանրոգի ծոցում, տեղի ժամանակով լուսադեմին՝ 05:00-ին։ Հարվածի պահին բոլոր նավերը գտնվում էին ծոցում։ Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ և ստանում են բժշկական օգնություն։

«Իզվեստիա»-ն, հղում անելով աղբյուրին, հաղորդում է, որ ԱԹՍ-ների հարվածները հասցվել ենավթատար նավի և երկու բեռնատար նավերին (Նատրա և Ցիրկոն), որոնք երկուսն էլ նավարկում էին օտարերկրյա դրոշների ներքո։

Ավելի վաղ գրել ենք, որ նավերը ուղևորվում էին Թուրքիայից դեպի Դոնի Ռոստով հացահատիկ բեռնելու համար։ Յուրաքանչյուր նավի հարվածվել է մի քանի ԱԹՍ, ինչը զգալի վնաս է հասցրել կորպուսներին և կառուցվածքներին, ինչպես նաև հրդեհներ է առաջացրել նավերի վրա։ Փրկարարներն ու քննիչները աշխատում են դեպքի վայրում։ Նավերի երթևեկությունը տարածքում ժամանակավորապես սահմանափակվել է։

Ուկրաինական կողմը դեռևս չի մեկնաբանել այս նավերի վրա հարվածները։ Սակայն, ուկրաինական հրամանատարությունը նախկինում հայտնել էր Ազովի ծովում գտնվող մի քանի ռուսական ռազմական օբյեկտների, այդ թվում՝ «Սվետլյակ» պարեկային նավի վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների մասին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *