Ազատվեք ձեզ էս կեղտի մեջ խորացնել փորձող իշխանությունից. Հովհաննես Խուդոյանը՝ իրավապահ համակարգին

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրել է.

«ԴՆՈ

Հակակոռուպցիոն կոմիտեն նոր նյութ է տարածել, որում գաղտնալսվողներից մեկը երգում է « միասին կարող ենք սաղի մաման ….»

Զարմանալիորեն արարքը չի որակվել խմբակային բռնաբարության նախապատրաստության հոդվածով, այլ նշվում է ենթադրյալ ընտրական իրավախախտման մասին:

Ու եթե էս տեքստը անհրաժեշտ չի իրավախախտումը նկարագրելու համար, հնարավոր է, որ դրվել է ապագայում որևէ տեսակի հանցանքի կանխման կամ նախականխման իրավական շահից ելնելով:

Երաշխավորում եմ, որ իշխանափոխությունից հետո ոչ մեկի մայրը չի տուժելու, բայց առանձին ցուցակով մարդիկ օրինական դատական ակտերով` իրավունքների լրիվ պաշտպանությամբ, տեղակայվելու են քրեակատարողական հիմնարկներում երկարատև կեցության, այդ թվում ընտրական հանցանքներ կատարած անձանց հետ:

Իսկ եթե լուրջ, հարգելի քննիչներ, դատախազներ, ոստիկաններ, պետական պաշտոնատար այլ անձինք, դուք գիտեք, թե ինչ է պետք անել էս կողտոտ միջավայրից ազատվելու ու արժանապատիվ ծառայություն իրականացնելու համար: Ազատվեք ձեզ էս կեղտի մեջ խորացնել փորձող իշխանությունից:

Դրա համար հունիսի 7-ին գնում եք ընտրատեղամաս ու քվեարկում ընդդիմադիր քաղաքական ուժերի օգտին:

Ձեր արժանապատիվ ապագան ձեր ձեռքերում է»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *