27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ

Արծրուն Մարգարյանի սպանության դեպքից 27 տարի անց ՀԿԳ քննիչի կողմից համակողմանի ապացուցողական և վարութային այլ գործողությունների, այդ թվում՝ դիակի արտաշիրմման և նոր դատաբժշկական փորձաքննության արդյունքում ստացված եզրակացությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Արծրուն Մարգարյանը սպանվել է իր թիկնապահ Ա.Խ․-ի կողմից արձակված հրազենային կրակոցների հետևանքով:

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:

Միաժամանակ հիմնավորվել է, որ Արծրուն Մարգարյանը ֆիզիկապես չէր կարող նման հրազենային վնասվածքներ պատճառել ինքն իրեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *