Ինչպե՞ս են փոխվել արտաքին առևտրի ուղղությունները ՀՀ 4 ղեկավարների օրոք. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Հայաստանի տնտեսության համար կենսական նշանակություն ունի արտաքին առևտրի դիվերսիֆիկացիան։ Թեև տարիներ ի վեր այս թեման քննարկման էպիկենտրոնում է, միևնույն է, նշանակալի փոփոխություններ չեն դիտվում։

ԵԱՏՄ֊ի դեպքում առավելությունն այն է, որ գործում են նախկին կապերը, որոնք ակտիվ են եղել նաև Խորհրդային տարիներին, բացի այդ՝ լեզվական, մշակութային տարբերությունները շատ չեն, ինչը նպաստում է հարաբերությունների զարգացմանը։

Մյուս կողմից, Հայաստանը կապեր է զարգացնում Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, ԱՄՆ-ի և Չինաստանի հետ։ Սակայն ԵԱՏՄ շրջանակներում տարիներ շարունակ ձևավորված կապերը դեռևս տալիս են իրենց արդյունքը։

Տարբեր ժամանակներում Հայաստանի արտահանման և ներմուծման գործընթացներում եղել են տարբեր առևտրային գործընկերներ, որոնց հետ հարաբերությունների` այս կամ այն չափով զարգացմանը նպաստել են ՀՀ ղեկավարները։

Այս համատեքստում ուսումնասիրենք ՀՀ 4 ղեկավարների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին ՀՀ արտահանման և ներմուծման առաջատար 5-ում ամենահաճախ հայտնված երկրները։


Վարձակալության շուկայի փոփոխությունները Հայաստանում՝ տարածաշրջանային և ներքին գործոնների ազդեցության ֆոնին. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Սկսենք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներից․

Իրականացված հաշվարկների համար հիմք են ծառայել ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացված ՀՀ արտաքին առևտրի մասով առկա վիճակագրական տվյալները՝ արտահանման և ներմուծման ծավալները, 1995-2026 թթ կտրվածքով՝ ինչպես տարեկան, այնպես էլ ամսական տվյալները։

Լևոն Տեր-Պետրոսյանի մասով դիտարկվել է 1995-1997թ․ ժամանակահատվածը։ Ինչպես ցույց են տալիս հաշվարկները, առաջին նախագահի կառավարման տարիներին ՀՀ արտահանման թոփ 5-ում 3-ական տարի եղել են ՌԴ-ն, Իրանը, Բելգիան և Նիդերլանդները, ինչպես նաև 2 տարի ՀԱՀ-ը։

Ներմուծման թոփ 5-ում 3-ական տարի եղել են Ավստրիան և Բելգիան, 2-ական տարի՝ Արգենտինան և Բուլղարիան, և 1 տարի՝ Բրազիլիան։

Այդուհանդերձ, Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին ՀՀ արտահանման գերիշխող և հիմնական ուղղությունը եղել է Ռուսաստանը, իսկ ներմուծման պարագայում՝ Արգենտինան։

Հաջորդիվ անդրադառնանք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին՝ 1998-2008թթ․

Հաշվարկները ցույց են տալիս, որ ՀՀ արտահանման ծավալներով առաջատարների 5-ում 10-ական տարի եղել են ՌԴ-ն և Բելգիան, 7 տարի՝ Իսրայելը, 6 տարի՝ Գերմանիան, և 5 տարի՝ Իրանը։

Ներմուծման թոփ 5-ում 6 տարի եղել է Բելգիան, 5-ական տարի՝ ՌԴ-ն և Գերմանիան, և 4-ական տարի՝ Ավստրիան և Իրանը։

Այդուհանդերձ, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ՀՀ արտահանման գերիշխող և հիմնական ուղղությունը եղել է Բելգիան, իսկ ներմուծման պարագայում՝ Ռուսաստանը։


Բնակչության թվով ու տարածքով Հայաստանին մոտ երկրների տնտեսական կանխատեսումները. աճի և գնաճի համեմատական պատկերը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին՝ 2008-2017թթ․ պատկերը եղել է հետևյալը․

Ըստ հաշվարկների՝ ՀՀ արտահանման թոփ հնգյակում 10 տարի եղել է ՌԴ-ն, 9 տարի՝ Գերմանիան, 8 տարի՝ Բուլղարիան, 5 տարի՝ Վրաստանը, և 4 տարի՝ Նիդերլանդները։

Ներմուծման ծավալներով առաջատարների հնգյակում 10-ական տարի ներառվել են ՌԴ-ն, Գերմանիան, Չինաստանը և Իրանը, և 7 տարի՝ Իրանը։

Այդուհանդերձ, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ՀՀ արտահանման և ներմուծման գերիշխող և հիմնական ուղղությունը եղել է Ռուսաստանը։


Որո՞նք են ՀՀ հիմնական մատակարար երկրները. Ի՞նչ է ներմուծում Հայաստանը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


ՀՀ ներկայիս ղեկավարի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին՝ 2018-2026թթ․, արձանագրվել են հետևյալ արդյունքները․

Հաշվարկների համաձայն՝ ՀՀ արտահանման թոփ 5-ում 9 տարի եղել է ՌԴ-ն, 8-ական տարի՝ Իրաքը և Չինաստանը, 5-ական տարի՝ Շվեյցարիան և Բուլղարիան։

Ներմուծման թոփ հնգյակում 9-ական տարի ներառվել են ՌԴ-ն, Չինաստանը և Իրանը, 7 տարի՝ Գերմանիան, և 5 տարի՝ Իտալիան։

Չնայած վերոնշյալին` Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին ՀՀ արտահանման և ներմուծման գերիշխող և հիմնական ուղղությունը եղել է Ռուսաստանը։

ՀՀ առևտրային բանկերը` 1000 խոշոր հարկ վճարողների առաջատարների շարքում. Պատկերը` առաջին եռամսյակում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

 Ամփոփելով` նշենք, որ ՀՀ արտաքին առևտրի դիվերսիֆիկացիայի մասին խոսակցությունները շարունակվում են արդեն երեք տասնամյակ, սակայն բոլոր ղեկավարների կառավարման ընթացքում գերիշխող ուղղությունը մնացել է Ռուսաստանը։ Սա վկայում է, որ Հայաստանի արտաքին տնտեսական համակարգը կառուցված է երկարաժամկետ կապերի վրա, և դիվերսիֆիկացիան դեռևս սահմանափակ է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *