
«Ես ոչ որպես վարչապետ, այլ որպես ՀՀ քաղաքացի Հայաստանի իրավապահ համակարգից ակնկալում եմ և պահանջում եմ, որ բոլոր ընտրակեղծարարները, բոլոր ընտրակաշառք բաժանողները պետք է շատ արագ, ժամերի ընթացքում, առանց բացառության, հայտնվեն բանտերում»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես պահանջում եմ, որ իրավապահ համակարգը գործի առավել արդյունավետ, որ բոլոր ծակերում թաքնված ընտրակաշառատուները, ընտրակաշառք համակարգողները բացահայտվեն, վնասազերծվեն և հայտնվեն բանտերում»․- նշեց Փաշինյանը։