Կրեմլում հայտարարել են, որ «արտառոց ոչինչ» չեն տեսնում Թրամփի՝ Փաշինյանին աջակցելու մեջ

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ արտառոց ոչինչ չի տեսնում ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ցուցաբերվող աջակցության մեջ՝ նշելով, որ ԱՄՆ-ն նույնքան բացահայտ օգնել է նաև Հունգարիայի նախկին վարչապետին, հաղորդում է РИА Новости-ն։

«Ուզում եմ հիշեցնել ձեզ, ամերիկացիները նույնքան բացահայտ օգնում էին նաև Հունգարիայի նախկին առաջնորդին նույնպես… Ես արտառոց ոչինչ չեմ տեսնում», – ասել է Ուշակովը լրագրողներին ՍՊՄՏՀ-ի (Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի) շրջանակում։

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն այս տարի անցկացվում է հունիսի 3-6-ը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *