Ընդամենը ամիսներ առաջ քչերի մտքով կանցներ, որ Հայաստանի արդյունաբերական կենտրոններից մեկը՝ Հրազդանը, կդառնա նաև AI կենտրոն՝ միայն թե արդեն տարածաշրջանի մասշտաբով։
200 000 քմ տարածք, մոտ 4,5 մլրդ դոլարի ներդրում․ Firebird ընկերությունն ազդարարում է ԱԲ մեգանախագծի՝ տվյալների կենտրոնի շինարարության առաջին փուլի ավարտը։ Գործարկումից հետո կենտրոնում աշխատելու է ավելի քան 6000 NVIDIA Blackwell GPU, որոնք կապահովեն 18 մեգավատտ ընդհանուր հզորություն։
Գիտական հետազոտություններից մինչև բարդ ինժեներական մոդելավորումներ, ռոբոտատեխնիկայից մինչև ավիատիեզերագիտություն և իհարկե՝ բժշկություն․ ԱԲ-ն այսօր ամենուր է, իսկ Հայաստանում ԱԲ գործարան կառուցելը՝ համարձակ ռազմավարական քայլ։
Firebird-ի ԱԲ այս մեգանախագծի վստահելի գործընկերն է կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքի առաջատար Team Telecom Armenia-ն։ Հաջորդ սերնդի (NGN) օպտիկամանրաթելային ցանց և մինչև 1 Տերաբիթ/վայրկյան թողունակություն․ ԱԲ գործարանի բարդ համակարգերի սպասարկման համար Team-ի ստեղծած կապն այսօր որակի մի նոր նշաձող է սահմանում։
Մանրամասն` տեսանյութում։