2026թ․ ապրիլը միջազգային հարթակում սրված հարաբերությունների և ՀՀ-ում սպասվող խորհրդարանական ընտրությունների սպասումների ամիս էր։ Ներքին և արտաքին սրացումները շարունակ բացասականորեն են անդրադառնում երկրի տնտեսության վրա։
Դիտարկենք այս պայմաններում ՀՀ տնտեսությունն ինչ ցուցանիշներ է գրանցել.
Համաձայն ՎԿ տվյալների՝ 2026թ․ ապրիլին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ֏254,804 մլն, իսկ շինարարության ծավալը՝ ֏49,009 մլն:
2026թ․ ապրիլին առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է ֏571,342 մլն, իսկ ծառայությունների ծավալը՝ ֏364,814 մլն արդյունքները:
2026թ․ ապրիլին ՀՀ-ում արտադրվել է 751 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա:
Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի ապրիլին կազմել է ֏313,353: Իսկ արտահանման և ներմուծման ծավալները նույն ամսում կազմել են համապատասխանաբար $535 մլն և $1,018մլն:
Աշխարհի ֆինանսական վահանը․ ո՞ր երկրներն ունեն ամենամեծ միջազգային պահուստները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե դրանց 2026թ․ ապրիլին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2025թ․ ապրիլին և 2026թ․ մարտին արձանագրված արդյունքների համապատասխան մակարդակների հետ.
Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2026թ․ ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ կազմել է 7․1%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 6%։
Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների աճը 2026թ․ ապրիլին 2025թ․ ապրիլի համեմատ կազմել է 11․7%, իսկ մարտի համեմատ արձանագրվել է 0․2%-ով անկում:
2026թ․ապրիլին 2025թ․ նույն ամսվա համեմատ առևտրաշրջանառության ծավալների աճը կազմել է ընդամենը 0․1%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 1․9%։
Ծառայությունների ծավալի աճը նախորդ ապրիլի համեմատ կազմել է 9․1%, իսկ ընթացիկ տարվա մարտի համեմատ՝ 3․4%։
2026թ․ ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գնաճը կազմել է 5․3%, իսկ նախորդ ամսվա համեմատ` 1․3%։
2026թ․ ապրիլին 2025թ․ ապրիլի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 9․9%-ով, իսկ 2026թ․ մարտի համեմատ նվազել է 4․8%-ով։
Արտահանման և ներմուծման ծավալները 2026թ․ ապրիլին նախորդ տարվա հունվարի համեմատ նվազել են համապատասխանաբար 25․9%-ով և 5․8%-ով։
Մյուս կողմից, 2026թ․ ապրիլին նախորդ ամսվա համեմատ արտահանման ծավալները նվազել են 9․9%-ով, իսկ ներմուծման ծավալները՝ 2․5%-ով ։
- Ամփոփելով 2026թ ապրիլին արձանագրված արդյունքները` նշենք, որ բավականին մտահոգիչ է առևտրաշջանառության 0-ին մոտ աճը։ Բավականին զգալի են նաև անկումները արտահանման և ներմուծման ծավալներում։