Օկուպացված Արցախի Քարվաճառի շրջանում, Օմարի լեռնանցքի տարածքում ադրբեջանական բանակի զինծառայողներ Մանսիմլի Ռաջաբ Միրիշ օղլուն և Օսմանով Իլյաս Ջոշգուն օղլուն սայթաքել և ընկել են ձորը՝ տեղանքի ձնառատ պայմանների և մերկասառույցի պատճառով, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաղորդագրության համաձայն՝ նրանցից մեկը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ, նրան անմիջապես ցուցաբերվել է առաջին օգնություն և տարհանվել է մոտակա բուժհաստատություն։ Նրա վիճակը կայուն է։
Սակայն երկրորդ ադրբեջանցի զինծառայողը զոհվել է։