Գագիկ Ծառուկյան. Այսօր մեր 50 համախոհներին տարել են

Այսօր մեր 50 համախոհներին տարել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հունիսի 7-ին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ խորհրդարանական ընտրություններում քվեարկելուց հետո։

Նա այդ գործողություններն անվանել է անհիմն։

Ծառուկյանը հավելել է, որ միասնական ընդդիմությունն իշխանությունների նկատմամբ հաղթանակ տանելու շանս ունի։

«Մենք կհաղթենք, արդեն հաղթել ենք։ Վարչապետի թեկնածուին կառաջադրի այն ուժը, որը կհավաքի ամենաշատ ձայները», – նշել է նա։

Ծառուկյանն ընդգծել է, որ իշխանությունները տեսնում են, որ իրենց խոցելի տեղերին հարվածում են։

«Բարգավաճ Հայաստան». Մեր համախոհներին և աջակիցներին զանգվածաբար բերման են ենթարկում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *