ժամը 20:00-ից դռները փակվում են նոր եկող ընտրողների համար․ ներսում գտնվողները կարող են քվեարկել. փաստաբան

Քանի որ մեկ ժամից էլ քիչ է մնացել ընտրություններին և տեսնում եմ, որ շատ ընտրատեղամասերի մոտ հերթեր են, հարկ եմ համարում նշել, որ եթե 20:00 դրությամբ դուք տեղամասում եք, ոչ ոք իրավունք չունի ձեզ դուրս հրավիրել և չթոնել քվեարկության: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փատսաբան   Տաթևիկ Սողոյանը։

«20:00-ից դռները փակվում են նոր եկող ընտրողների համար: Ներկաները մնում են այնքան մինչև քվեարկեն և դուրս գան: Անգամ եթե դա տևի ևս 30-40 րոպե»,– նշել է նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 7–ին, Հայաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *