Bloomberg․ Հայաստանի ընտրությունները կորոշեն՝ արդյո՞ք Փաշինյանը մանդատ կստանա երկիրը դեպի Եվրոպա վերակողմնորոշելու համար

Հայաստանցիները քվեարկում են խորհրդարանական ընտրություններում, որոնք կորոշեն, թե արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանը կկարողանա մանդատ ստանալ երկիրը լայնածավալ կերպով դեպի Եվրոպա վերակողմնորոշելու համար՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում աճող լարվածության ֆոնին, գրում է Bloomberg‑ը։

«Ընտրություններին մասնակցում են 18 քաղաքական կուսակցություններ, որոնք պայքարում են Ազգային ժողովի 101 տեղի համար։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 4 տոկոսի շեմը, իսկ ընտրական դաշինքները՝ 8%-ից 10% ձայներ՝ կախված իրենց կազմից», – գրում է Bloomberg‑ը։

Ինչպես նշում է գործակալությունը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնական մրցակիցները համարվում են երկու ընդդիմադիր միավորումներ՝ ռուսաստանցի հայ գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» դաշինքը և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *