Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել Իրան

Թուրքիայի Կարմիր մահիկի կողմից Իրան ուղարկվող մարդասիրական օգնությունը հասել է սահման։ Օգնություն տեղափոխող 4 բեռնատար անցել է Աղրը նահանգում գտնվող Գյուրբուլաք անցակետով և մուտք գործել Իրան, հայտնում է Ermenihaber.am-ը։

Հումանիտար օգնությունը ներառում է վրաններ, վերմակներ, հիգիենայի պարագաներ։

Ընդհանուր առմամբ, օգնության ծավալը կազմում է շուրջ 40 տոննա։ Հումանիտար օգնությունը ուղարկվում է Թեհրան՝ Իրանի Կարմիր մահիկի կենտրոնական գրասենյակ։

Օգնությունն իրականացվել է Իրանի կողմից ներկայացված դիմումի հիման վրա՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով։

Թուրքիայի Կարմիր մահիկի ներկայացուցիչները նշել են, որ անհրաժեշտության դեպքում նման աջակցությունը կարող է շարունակվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *