Իսրայելի բանակը մեղադրել է Իրանին բալիստիկ հրթիռներ արձակելու մեջ

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) մեղադրել է Իրանին իր երկրի տարածքի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ արձակելու մեջ։

ՑԱՀԱԼ-ի հաղորդագրության համաձայն, այս պահին հաջողվել է որսալ Իրանի կողմից այս գիշեր Իսրայելի ուղղությամբ արձակված բոլոր բալիստիկ հրթիռները։

Ներկայումս հակաօդային պաշտպանության միջոցները աշխատում են Իրանի տարածքից արձակված վերջին համազարկը հետ մղելու ուղղությամբ, ինչը, ըստ զինվորականների, երկրի ողջ հյուսիսում օդային տագնապի ազդանշանների միացման պատճառ է դարձել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *