Սրանք նախնական արդյունքներ են, դեռ կա ճշգրտման, վերահաշվարկի փուլ

ԿԸՀ նախագահն ամփոփում է ընտրությունների նախնական արդյունքները: «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49,825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23,281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9,934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3,996 տոկոս:

Ավելի վաղ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնել էր. «Մեր կայքում հրապարակված թվերը տեսել եք, դրանք չեն ներառում էլեկտրոնային քվեարկության արդյունքները, ավելին, տոկոսային հաշվարկը որ կայքի համակարգն անում է, ինքը հարյուրերորդականով հաշվարկած՝ կլորացնում է: Այսինքն՝ երբ մեր հրապարակած թվերը զուտ գումարեք և այդ բացարձակ թվերից տոկոս հաշվարկեք, կտեսնեք՝ որոշակի տարբերություն կա՝ հազարերրորդական մակարդակով»: Նա հավելեց, որ սրանք նախնական արդյունքներ են, դեռ կա ճշգրտման, վերահաշվարկի փուլ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *