Թենեսի նահանգի ավտոմայրուղիներից մեկում հրավառությունների նյութեր տեղափոխող բեռնատար է հրկիզվել։ Այս մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը։
Լրատվամիջոցը տարածել է Չատանուգա քաղաքի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի ականատեսների տեսանյութերը։ Դրանցում երևում է, թե ինչպես են ոստիկաններն ու հրշեջները երկկողմանիորեն դադարեցրել մայրուղու վրա իրականացվող երթևեկությունը, իսկ հետո երևում է, թե ինչպես են հրավառության հրթիռները պայթելով դուրս թռչում բեռնատարի թափքից։
Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են։ Տուժածներ չկան։