Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին  շնորհավորել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: 

«Մաղթում եմ եղբայրական հայ ժողովրդին հաջողություններ, խաղաղություն և տնտեսական բարգավաճում: Մեր խորհրդարանների միջև հարաբերությունները դինամիկ, բարեկամական և արդյունավետ են: Հուսով եմ, որ մենք կկարողանանք զարգացնել մեր կապերը՝ մեր եղբայրական ազգերի ապագայի անունից», – X-ի իր միկրոբլոգում գրել է  նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *