Արտաշատի խճուղում Nissan Tiida-ն բախվել է երկաթե խողովակին, մեքենայում հրդեհ է բռնկվել․ այն վերածվել է մոխրակույտի

Հունիսի 8-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Արտաշատի խճուղում Երևանի բնակիչ 44-ամյա Աշոտ Ն․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե խողովակին և ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, հաղորդում է Shamshyan.com–ը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների կանչի վայր հասնելը վարորդը քաղաքացիների օգնությամբ պայքարել է կրակի տարածման դեմ, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։

Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վարորդին նախ տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա հետազոտման նպատակով տեղափոխել հիվանդանոց։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *