Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։
«Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գ.Ծ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը)»,- հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։