«Մանդատներից հրաժարվելը զուտ պատասխանատվությունից փախուստ է»․ Արսեն Թավադյան

«Մանդատներից հրաժարվելը զուտ պատասխանատվությունից փախուստ է»․ Արսեն Թավադյան

ԵՊՀ իրավաբանական գիտությունների դոցենտ Արսեն Թավադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս պայմաններում, մանդատներից հրաժարվելը զուտ պատասխանատվությունից փախուստ է: Վստահ եմ, մանդատներից հրաժարվելու դեպքում ընդդիմադիր պատգամավորների մեծամասնությունը ֆեյսբուքյան ստատուս գրելուց բացի ոչինչ չի անի:
     Այո, ստացել եք ավելի քիչ ձայն, քան իշխանությունը: Բայց, հարգելի ընդդիմություն, առկա ընտրական համակարգի պայմաններում դուք ստացել եք լուրջ քվե: Այդ քվեն ստացել եք ոչ թե ձեր աշխատանքի, գաղափարների, ծրագրերի շնորհիվ, այլ նրա պատճառով, որ բնակչության մեծամասնությունը չի ընդունում ներկա իշխանությանը: Ձեզ քվեարկածների մեծ տոկոսն էլ քվեարկել է «վատ, ավելի վատ» սկզբունքով:
     Ավելին, դուք ստացել եք այս բարձր ձայները ի հեճուկս ձեր իրականացրած ընտրապայքարի, որը շատ թույլ էր և հաճախ փաստացի ՔՊ-ի օգտին:
     Այժմ իրավական տեսակետից`
     1. Առկա չէ սահմանադրական որևէ նորմ, որից կարելի է բխեցնել, որ մանդատներ չվերցնելու դեպքում կլինեն նոր ընտրություններ,
     2. Առկա չէ սահմանադրական որևէ նորմ, որից կարելի է բխեցնել, որ մանդատներ չվերցնելու դեպքում ՔՊ-ն չի կարողանա միանձնյա որոշումներ կայացնել:
     Հակառակը, ՀՀ սահմանադրությունը ՔՊ-ն կարող է մեկնաբանել այնպես, որ առնվազն սահմանադրական մեծամասնություն ստանա: Այդ մեկնաբանությունը, բնականաբար, չեմ բարձրաձայնի:
     Այնպես որ, հարգելի ընդդիմություն, դուք ստացել եք պայքարի լավ հարթակ: Եթե մտել եք քաղաքականության մեջ՝ պայքարեք մինչև վերջ: Թե ուզում էիք մի քանի reel և AI հոլովակներ պատրաստելով իշխանություն ստանալ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *