Հաղորդագրությունների փոխանակման հանրահայտ հարթակը՝ Telegram, ներկայացրել է իր պաշտոնական հավելվածը Apple-ի խելացի ժամացույցների համար։ Ծրագիրն արդեն հասանելի է App Store-ում։
Telegram-ի հաճախորդային հավելվածը նախկինում ևս հասանելի էր Apple Watch-ի համար, սակայն 2022 թվականին այն հեռացվել էր։ Այժմ օգտատերերը կրկին հնարավորություն ունեն ներբեռնել և օգտագործել մեսենջերը իրենց խելացի ժամացույցներում։
Նոր հավելվածը հանդիսանում է Telegram-ի լիարժեք պաշտոնական հաճախորդը։ Օգտատերերը կարող են դիտել իրենց անձնական և խմբային զրույցները, հետևել ալիքներին, ինչպես նաև հաղորդակցվել ինչպես տեքստային, այնպես էլ ձայնային հաղորդագրությունների միջոցով։ Հավելվածում հասանելի է նաև սթիքերների օգտագործման հնարավորությունը։
Այս պահին Telegram-ի ներկայացուցիչները պաշտոնական մեկնաբանություն չեն հրապարակել Apple Watch-ի համար հավելվածի վերադարձի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ 2026 թվականի մայիսին Telegram-ը թողարկել էր նաև հավելված Wear OS օպերացիոն համակարգով աշխատող խելացի ժամացույցների համար՝ հինգ տարվա դադարից հետո վերականգնելով այդ հարթակի աջակցությունը։
Բացի այդ, վերջին ամիսներին Telegram-ը ներկայացրել է մի շարք նոր գործառույթներ, որոնք մշակողները բնութագրել են որպես «արհեստական բանականության բոտերի հեղափոխություն»։ Թարմացումների շրջանակում օգտատերերին հասանելի են դարձել հյուրի ռեժիմը, բոտերի փոխգործակցությունը, չատերի ավտոմատացումը և այլ նոր հնարավորություններ։