«Վաղը մինչև 11:00-ն հնարավորություն կա ստուգելու և ահազանգելու այլ անձի փոխարեն քվեարկության մասին». Տաթևիկ Սողոյան

«Վաղը մինչև 11:00-ն հնարավորություն կա ստուգելու և ահազանգելու այլ անձի փոխարեն քվեարկության մասին». Տաթևիկ Սողոյան

Իրավաբան Տաթևիկ Սողոյանը տեղեկացնում է․ «ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
     ԿԸՀ կայքում տեղադրված են ստորագրված ընտրական ցուցակները:
     Վաղը մինչև 11:00-ն հնարավորություն կա ստուգել և ահազանգել այլ անձի փոխարեն քվեարկության մասին:
     Ուստի, եթե գիտեք մարդիկ, որ հաստատապես ՀՀ-ում չեն եղել կամ չեն մասնակցել քվեարկության, կարող եք գտնել տվյալ անձի տեղամասը, անցնել հղումով, գտնել տվյալ տեղամասի ցուցակը և ստուգել արդյոք այդ անձի անվան դիմաց ստորագրված է թե ոչ:
     Մի փոքր աշխատատար պրոցես է, բայց հաստատ արժի անել:
     https://www.elections.am/Elections/Parliamentary (հղումը լավ չի աշխատում, անցեք ԿԸՀ կայք և գտեք «Ստորագրված ցուցակներ» բաժինը)»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *