Թուրքիայի արտաքին գործերի նախարարը բանակցություններ կվարի Մոսկվայում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունիսի կեսերին կայցելի Ռուսաստան և բանակցություններ կվարի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հունիսի 15-17-ը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա։ Նախատեսվում են բանակցություններ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի հետ, ինչպես նաև այլ երկկողմ շփումներ», – ասել է նա չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *