Այն հարցին, թե ընթացքի մեջ գտնվող գործերից այս պահի դրությամբ որքան բացահայտված պարոն Նահապետյանը պատասխանել է, որ վիճակագրական տվյալների վերաբերյալ պարբերաբար հաղորդագրություններ են հրապարակվում ֆեյսբուքյան էջում։ Ըստ այդմ՝ հունիսի 8-ի կամ 9-ի դրությամբ արձանագրվել է 115 քրեական վարույթ։ Հարուցված քրեական հետապնդումների շրջանակում շուրջ 240-ից ավելի անձանցից 100-ը կալանավորված են, իսկ մնացածի նկատմամբ ընտրված են այլընտրանքային խափանման միջոցներ։ Հետապնդումները հիմնականում առնչվում են ընտրակաշառք տալուն և ստանալուն, ինչպես նաև առկա են բարեգործության արգելքի խախտման դեպքեր։
Այս հիմնական ցուցանիշները ներառվել են նաև տեսահոլովակներում, որոնց միջոցով իրազեկվել է հանրությունը։ Պարոն Նահապետյանը նաև հայտնել է, որ քանի որ կոմիտեն խիստ է պայքարում նմանատիպ հանցագործությունների դեմ, կիրառվում են դատավարական հարկադրանքի ավելի խիստ միջոցներ։
Հիմնական դեպքերում ընտրակաշառք տվող և ստացող քաղաքացիների նկատմամբ առավել խիստ խափանման միջոց՝ կալանք կամ տնային կալանք կիրառելու միջնորդություններ են ներկայացվում դատարան։ Դատական դեպարտամենտի համապատասխան հաղորդագրությունից հայտնի է դարձել, որ ներկայացված միջնորդությունների գրեթե 90%-ը դատարանները բավարարել են, և միայն 10%-ի դեպքում դատարանները չեն համաձայնել նախաքննական մարմնի հետ՝ կիրառելով այլընտրանքային խափանման միջոցներ կամ ընդհանրապես չհաստատելով