
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արթուր Օսիպյանը ազատ արձակվեց քաղհասարակության ներկայացուցիչների գրավոր երաշխավորությամբ։
Երաշխավորողների ցանկը` Սոնա Այվազյան, Դավիթ Գյուրջյան, Գենյա Պետրոսյան, Դանիել Իոաննիսյան, Լևոն Բարսեղյան, Օլեգ Դուլգարյան, Գրիգոր Երիցյան, Գեղամ Բաղդասարյան, Տիգրան Գրիգորյան և Զարուհի Հովհաննիսյան։
Եթե Օսիպյանը թաքնվի կամ խուսափի քննությունից, մենք՝ բոլորս դատվելու ենք` ՔՕ 511 հոդվածով։
Երաշախավորողներից շատերս, մեղմ ասած, համաձայն չենք Օսիպյանի ասածների հետ, բայց համարում ենք, որ իր գործողություններում հանցակազմ չկա»։