
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հնարավոր սցենարին, երբ ՀԱՊԿ անդամ երկրները կարող են որոշում ընդունել Հայաստանի անդամակցության դադարեցման վերաբերյալ։
Նրա խոսքով՝ եթե նման որոշում կայացվի, Հայաստանը այն պարզապես կընդունի ի գիտություն՝ ընդգծելով, որ այլ գործողությունների հնարավորություն այդ դեպքում չի դիտարկվում։
Փաշինյանը նաև կարճ անդրադարձել է ԵԱՏՄ-ին՝ նշելով, որ այս հարցում նոր զարգացումներ կամ հավելյալ մեկնաբանություններ այս պահին չկան։