
Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են բազմաթիվ խախտումներով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան։ Նրա խոսքով՝ ընտրությունների դիտորդական առաքելության շրջանակներում Հայաստանում աշխատել են ՌԴ ԿԸՀ երկու անդամներ, ինչպես նաև տարածաշրջանային ընտրական հանձնաժողովների 24 ներկայացուցիչներ։
«Նրանք բոլորը միասին իրենց փայլուն և գերազանց դրսևորեցին։ Աշխատանքը հեշտ չէր՝ վաղ առավոտից մինչև ուշ երեկո։ Բարդություններ շատ կային, խախտումներ էլ, անկեղծ ասենք, շատ էին։ Դրանք սկզբունքային խախտումներ էին», — նշել է նա։