
«Ես անձնական պատասխանատվություն եմ վերցնում, անկախ նրանից, թե ՏԻՄ-ի հարթությունում խնդիրներն ինչպես կլուծվեն․․․ Մենք ձև կգտնենք, շրջանցումով Գյումրին կբարեկարգենք։ Ինձ համար սա անձնական ողբերգություն է։ Ինչպե՞ս կարող է իմ կողմից ղեկավարվող երկրում քաղաքն այսպիսի վիճակում լինել»,- այսօր ճեպազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գյումրու բարեկարգման խնդիրներին։
«Օգտվելով սուբվենցիոն ծրագրերից՝ ծաղկում են նաև այն քաղաքները, որտեղ ընդդիմադիր են քաղաքապետները։ Իմ ընկալումն այն է, որ Գյումրիում հատուկ կոռուպցիոն սաբոտաժ են արել»,- հավելել է վարչապետը։