«Անիրատեսական եմ համարում ընտրությունների չեղարկումը». Արփինե Հովհաննիսյան

«Անիրատեսական եմ համարում ընտրությունների չեղարկումը». Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն, «Եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա ԿԸՀ-ն որոշում է ընդունում առանձին ընտրատեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումների հետևանքները»:
     Եթե ԿԸՀ-ն այդպիսի որոշում կայացնի, ապա վերաքվեարկությունն անցկացվում է այդ որոշումն ընդունելուց հետո 7-րդ օրը:
     Երկու հանգամանք`
     1. ԿԸՀ-ն պիտի համարի, որ այս երկու տեղամասերի խախտումները կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա ու որ հնարավոր է շտկել այդ խախտումների հետևանքները ու նոր առանձին որոշմամբ նշանակի վերաքվեարկություն:
     2.Անիրատեսական եմ համարում ամբողջ ընտրության վրա ազդեցության այնպիսի գնահատական ԿԸՀ կողմից, որ չեղարկվի ամբողջ ընտրությունը»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *