ԱՄՆ-ի և Իրանի հուշագրի նախագծում բացակայում են կոնկրետ միջուկային համաձայնությունները

ԱՄՆ-ն և Իրանը մշակվող փոխըմբռնման հուշագիրը չի պարունակում ատոմային խնդրի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ, հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։

«Փաստաթղթում խոսվում է այն մեխանիզմների մասին, որոնք կպահանջվեն միջուկային թեմայով և իրանական սառեցված ակտիվների թեմայով հետագա բանակցությունների համար։ Կոնկրետ պայմանավորվածություններ չկան»,- նշում է հրատարակությունը։

Թերթի զրուցակիցը հավելել է, որ, ինչպես սպասվում է, հուշագրում կսահմանվի Օրմուզի նեղուցի ականազերծման ժամկետը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն կպահպանի Իրանի ծովային շրջափակումը մինչև ականազերծման ավարտը։

Դիվանագետի խոսքով՝ հուշագրի հիմնական պարամետրերը համաձայնեցվել էին դեռևս մի քանի շաբաթ առաջ։ Նա զգուշացրել է, որ բանակցությունների հաջող ավարտի երաշխիքներ չկան։ Հաջողության հնարավորությունները դիվանագետը գնահատել է 50%։

«Կան բազմաթիվ հնարավոր խոչընդոտներ»,- պարզաբանել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *