«FlyOne Armenia»-ն մեկնարկել է Երևան- Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 12-ից գործարկել է Երևան- Ալմաթի-Երևան չվերթերը:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ից NEWS.am–ին հայտնում են, որ թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *