Տալլինի կենտրոնում տեղադրվել է պայթյուններից պաշտպանվելու առաջին մոդուլային ապաստարանը

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի քաղաքապետարանը հանրային տարածքում տեղադրել է առաջին մոդուլային ապաստարանը բնակիչներին հնարավոր վտանգից պաշտպանելու համար։ Այս մասին հունիսի 11-ին հայտնել է ազգային պետական հեռուստառադիոյի ERR պորտալը։

Պորտալի տեղեկացմամբ՝ երկաթբետոնե կառուցվածքներից պատրաստված ապաստարանը Citysec Industry ընկերության նվերն է և նախատեսված է պայթյուններից, հարվածային ալիքներից ու բեկորներից պաշտպանելու համար։ Մոդուլային կառուցվածքը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում արագ ապամոնտաժել և տեղափոխել ապաստարանը։

Նշվել է, որ նախագիծը փորձնական է, և դրա արդյունքների հիման վրա Տալլինի քաղաքապետարանը որոշում կընդունի ապաստարանների հնարավոր ավելի լայն տարածման վերաբերյալ։

2024 թվականի մարտին Էստոնիայի կառավարությունն ընդունել էր որոշում՝ նորակառույց խոշոր շենքերում պարտադիր ռմբապաստարանների ստեղծմանը նախապատրաստվելու մասին։ Ավելի ուշ Էստոնիայի ՆԳՆ-ն պատրաստել էր որոշման նախագիծ՝ քաղաքացիական պաշտպանության ապաստարանների կահավորման համար մոտ 2 մլն եվրո հատկացնելու վերաբերյալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *