Հայաստանն ապամոնտաժող ու հայկականությունը պղծել փորձող այս խունտան դուրս է եկել հետընտրական որսի․ Աբրահամ Գասպարյանը՝ Ալեն Ղևոնդյանի ձերբակալության մասին

Հայաստանն ապամոնտաժող ու իր ունայն պարունակությամբ հայկականությունը պղծել փորձող այս խունտան դուրս է եկել հետընտրական որսի։ Հերթականն իմ ընկեր Ալեն Ղևոնդյանն է։ Նրան ձերբակալել են իբրև թե սահմանադրական կարգը տապալելու կոչեր անելու համար.  այս մասին գրել է Genesis Armenia ուղեղային/կենտրոն հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյանը։

«Սահմանադրությունը ոտնակոխ արած, հայություն պառակտած, իշխանություն զավթած, անվտանգություն վաճառած, տարածք հանձնած, մտքի տե*որ անող, թուրքիայի նահանգային քյոխֆա դարձած, ընտրություն նկարած, դատարան ահաբեկած ու գրպանած, մեր արժանապատվության վրայով կրնկակոխ անցած, մարդասպան ու գլխակեր այս ավտորիտար ռեժիմը խոսում է սահմանադրական կարգի մասին։

Ալենի ձերբակալումն օրինաչափ է բանդիստների իշխանության ժամանակներում։ Իմ ընկերոջ հայրենասիրության ու նվիրման 1 տոկոսն ունենայիք, ձեզ այսքան չէին ատի, չէին անիծի, ոչ էլ ամեն բաժակաճառից հետո կհիշեին (վատագույն բառամթերքով) բոլոր մերձավորներին։

Պի՛նդ եղեք»,- գրել է Գասպարյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *