«Սա դեռ ամեն ինչի սկիզբն է»․ Սարհատ Պետրոսյան

«Սա դեռ ամեն ինչի սկիզբն է»․ Սարհատ Պետրոսյան

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ մի ամիս, առաջ ի թիվս իշխանության վերարտադրության հետ կապված վտանգների, խոսվում էր էլ ավելի ավտորիտար կառավարման հեռանկարի մասին։ Եթե չէի ընդդիմանում, գոնե մտածում էի վերընտրվելուց հետո գոնե այդ վտանգը հաստատ չի լինելու հիմնական վտանգներից մեկը։
     Ալն Ղևոնդյանի (նույնիսկ միայն հրապարակային խոսքի վրա արգելքը!!!) կամ Անուշ Սեդրակյանի հետ կատարվողը, մեկ անգամ ևս, բոլորիս, ապացուցում է, որ սա դեռ ամեն ինչի սկիզբն է։ Ուստի անհրաժեշտ է զինվել վճռականությամբ, քանի որ դեռ ամեն ինչ առջևում է…
     Հ.Գ.-Ակամայից հիշեցի 2013 թվականին Արարատ Միրզոյանին հեռացնելու դեպքը:
     Հ.Գ.Գ.-Զինվել բառն օգտագործելիս մտածեցի կարող ա՞ ինձ էլ «հակասահմանադրական» կոչերի մեջ կասկածեն…»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *