
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է խոշոր գործարք կնքել Իրանի հետ, որի դեպքում երկիրը «կբարգավաճի»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
«Թրամփը չի ուզում փոքր գործարք կնքել։ Նա ուզում է խոշոր գործարք կնքել»,- ասել է Վենսը՝ Ջորջիայի համալսարանում Turning Point USA (TPUSA) միջոցառման ժամանակ։ «Պատճառը, որ դեռևս գործարք չի կնքվել, այն է, որ նախագահն իսկապես ցանկանում է այնպիսի գործարք, որի դեպքում Իրանը չի ունենա միջուկային զենք, Իրանը չի լինի ահաբեկչությունը հովանավորող պետություն, իսկ Իրանի ժողովուրդը կկարողանա բարգավաճել, բարօրության մեջ ապրել և միանալ համաշխարհային տնտեսությանը։ Եվ սա այն գործարքն է, որը նա առաջարկում է»,- ավելացրել է Վենսը։