Եմենի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը շաբաթ օրը հայտնել է «Եմենի Սարդ-մարդ» անունով հայտնի եմենցի ալպինիստ Անթար ալ-Աբսիի դին հայտնաբերելու մասին։ Yemen Online-ի հաղորդմամբ, մարզիկը զոհվել է Էդ-Դալի նահանգում գտնվող Հարադա-Դամտ հրաբխի ծծմբային խառնարանը ընկնելու հետևանքով։
Տեղական ծառայությունների տվյալներով, փրկարարները հանգած հրաբխի ներսում գտնվող տաք ջրերից դուրս են բերել մարմինը որոնողափրկարարական գործողության մեկնարկից մի քանի ժամ անց։ Այն կազմակերպվել էր անմիջապես այն բանից հետո, երբ ալ-Աբսին անհետացել էր հերթական վերելքի ժամանակ։
Անթար ալ-Աբսին, որը հայտնի էր նաև Ալ-Կաակա մականունով, էքստրեմալ ճանապարհորդությունների և արկածների մասին բովանդակություն ստեղծող հանրահայտ հեղինակ էր։ Եմենում և դրա սահմաններից դուրս լայն ճանաչում նա ձեռք էր բերել տեսանյութերի շնորհիվ, որոնցում ցուցադրում էր դժվարամատչելի լեռնագագաթներ բարձրանալը և վտանգավոր բնական օբյեկտներ այցելելը։
Իր վտանգավոր վերելքների և համարձակ հնարքների համար ալ-Աբսին հետևորդների շրջանում ստացել էր «Եմենի Սարդ-մարդ» մականունը։