Թրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցությունների տապալման դեպքում ԱՄՆ-ի գործողությունների տարբերակների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների տապալման դեպքում ԱՄՆ-ի համար հնարավոր է իրադարձությունների զարգացման երկու տարբերակ։ Ամերիկացի առաջնորդի խոսքերը մեջբերել է The New York Times (NYT) թերթը։

Նշվում է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնության չհասնելու դեպքում ԱՄՆ-ը կարող է վերսկսել ռազմական հարվածները Իրանի դեմ։ Թրամփի խոսքով՝ մյուս տարբերակը կարող է լինել, որ Միացյալ Նահանգները ստանձնեն «Մերձավոր Արևելքի պահապանի» դերը՝ տարածաշրջանի եկամուտների 20 տոկոսի դիմաց։

Ինչպես նշում է թերթը, ամերիկացի նախագահի օգնականներն ակնկալում են, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլը կմեկնարկի ուրբաթ օրը Շվեյցարիայում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *