ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազում է՝ չնայած Վաշինգտոնի ու Թեհրանի միջև ձեռք բերված համաձայնությանը, ներդրողների լավատեսական տրամադրություններին և նավթի գների անկմանը։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ նավթի գների նվազումը թուլացնում է գնաճային ճնշումը, ինչը նույնպես ազդեցություն է ունենում ամերիկյան արժույթի դինամիկայի վրա։
Միևնույն ժամանակ Bloomberg-ը նշում է, որ դոլարի անկումը կարող է երկար չտևել։ Արժույթին աջակցում են ԱՄՆ տնտեսական հուսալի ցուցանիշները և զբաղվածության մակարդակի տվյալները, ինչպես նաև սպասումներն այն մասին, որ Դաշնային պահուստային համակարգը 2026 թվականին կարող է բարձրացնել տոկոսադրույքները։