Թուրքիայի Բարթըն նահանգի Քուրուջաշիլե շրջանի լողափերից մեկում հայտնաբերվել է վթարի ենթարկված անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։ Նշենք, որ Քուրուջաշիլե շրջանը հյուսիսից սահմանակից է Սև ծովին։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Պարզվել է, որ լողափում հայտնաբերված ԱԹՍ-ն համալրված է եղել զինամթերքով։ Այն այժմ ուսումնասիրվում է փորձագիտական խմբերի կողմից։
Ենթադրվում է, որ անօդաչու թռչող սարքը ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ կործանված անօդաչու թռչող սարքերից մեկն է։ Լողափի մարդիկ տարհանվել է ոստիկանական ուժերի կողմից, իսկ շրջակա տարածքում ձեռնարկել են լայնածավալ անվտանգության միջոցառումներ: