BBC-ն հաջորդ շաբաթ հարյուրավոր աշխատակիցներ կկրճատի նորությունների բաժնից․ FT

Բրիտանական BBC հեռարձակող կորպորացիան հաջորդ շաբաթ նախատեսում է հարյուրավոր աշխատակիցների կրճատել լրատվական բաժնից՝ ծախսերի օպտիմալացման ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Հաջորդ շաբաթ BBC-ն մտադիր է հարյուրավոր աշխատատեղեր կրճատել իր հիմնական լրատվական ստորաբաժանումում, ինչը կդառնա հաստիքների կտրուկ կրճատման համապարփակ ծրագրի առաջին փուլը», — գրում է պարբերականը։

Կորպորացիայի նոր ղեկավարությունը, որի առջև խնդիր է դրված խնայել պետական ֆինանսավորման հարյուրավոր միլիոն ֆունտ ստերլինգներ, մտադիր է ընդհանուր առմամբ աշխատանքից ազատել 2 հազար աշխատակցի։ Ընկերության բյուջեն կկրճատվի մեկ տասնորդով։

Աշխատակիցների հեռացումից բացի, այն նախատեսում է միջոցներ խնայել նաև գործուղումների, արտաքին խորհրդատուների ներգրավման, համաժողովների և մրցանակաբաշխությունների հաշվին։

Ավելի վաղ «BBC»-ի նոր գլխավոր տնօրեն Մեթ Բրիթինը հայտարարել էր ֆինանսավորման սղության պատճառով սպասվող կրճատումների մասին։ Դեռ փետրվարին Financial Times-ը հայտնել էր, որ կորպորացիան մտադիր է երեք տարվա ընթացքում իր բյուջեն կրճատել հարյուրավոր միլիոն ֆունտով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *