Ռազմական ինքնաթիռ է կործանվել – Հրապարակ

Ռազմական ինքնաթիռ է կործանվել ԱՄՆ հյուսիս-արեւմտյան Վիրջինիա նահանգում։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Համաձայն հաղորդման, օդաչուն կարողացել է կատապուլտացվել։ Նրան հոսպիտալացրել են։ Ավիավթարի պատճառները այս պահին դեռ չեն մանրամասնվում։ Ինքնաթիռը վթարվել է անտառային տեղանքում։ Վթարի վայրում հրդեհ է բռնկվել։ Իշխանությունները մոտակայքում գտնվող Ռիմրոք լճի տարածքում հանգստացողներին տարհանել են։ Հրդեհաշիջման աշխատանքների համար ուղարկվել են հրշեջների հաշվարկներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *