Մենք կարող ենք վաղը Հորմուզի նեղուցում առաջին դիտորդական առաքելությունը կատարել․ Մակրոն

«Շառլ դը Գոլ» ավիակիրը կարող է Հորմուզի նեղուցում լինել երկու կամ երեք օրվա ընթացքում:

Մենք կարող ենք վաղը այնտեղ ունենալ կործանիչներ՝ առաջին դիտորդական առաքելությունները կատարելու համար: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Եթե յուրաքանչյուր նեղուցում սակագին սահմանվի, ի՞նչ հետևանքներ կունենա դա: Դուք բարձրացնում եք գները ամբողջ աշխարհի համար: Այսօր նրանք բառերով են խաղում՝ դա անվանում են «ծառայություններ»: Սա չի համապատասխանում միջազգային իրավունքին:

Մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքը և կանենք ամեն ինչ, որպեսզի սակագներ չլինեն»,-նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *