Թրամփը հայտարարել է, որ չի ցանկացել իշխանափոխություն անել Իրանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հավատում այլ երկրներում և, մասնավորապես, Իրանում իշխանափոխություն իրականացնելու փորձերի արդյունավետությանը։

«Ես չեմ հավատում ռեժիմների փոփոխությանը. տարիների ընթացքում ականատես եմ եղել նման փորձերի։ Դրանք երբեք արդյունք չեն տալիս։ Դա պետք է ինքնաբերաբար տեղի ունենա»,- Ֆրանսիայում ընթացող «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի շրջանակներում նշել է ամերիկյան առաջնորդը։

Թրամփը նաև հավելել է, որ իրեն «երբեք չի հետաքրքրել ռեժիմի փոփոխությունը», և այդ գաղափարն ի սկզբանե չի եղել իրենց ծրագրերի մասը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *