Հորմուզի նեղուցը պետք է լիարժեքորեն բաց լինի անվտանգ ու ազատ նավագնացության համար։ Այս մասին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Ինչպես նախքան պատերազմը, այնպես էլ հիմա, Հորմուզի նեղուցը պետք է անվտանգ ու ազատ հիմունքներով բաց լինի բոլոր նավերի համար, ինչը մեծ նշանակություն կունենա միջազգային առևտրային հարաբերությունների զարգացման համար», — նշել է Ֆիդանը։