Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի և ևս 2 անձի անձեռնմխելիության հաղթահարման հարցով

Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի և ևս 2 անձի անձեռնմխելիության հաղթահարման հարցով

ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։

Միջնորդությունը ներկայացվել է հունիսի 15-ին՝ Ծովակ Մնացականյանի կողմից՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, թե ինչ վարույթի մասին է խոսքը՝ դեռևս հայտնի չէ։

Նույն օրը դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ՝ նույն դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի անձեռնմխելիության հաղթահարման հարցով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *