Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայության տարածքային բաժնի 1-ին կարգի մասնագետ Հովհաննես Սմբատյանը տուգանել է 97 համարի ավտոբուսով երթևեկող քաղաքացուն։
Քաղաքացին պնդում է` 3 անգամ անցկացրել է քարտը, սակայն վալիդառորը վճարումը չի ընդունել, ինչն էլ պատճառ է դարձել, այսպես կոչված, «անվճար» երթևեկելուն։ Առաջին կարգի մասնագետ ներկայացած անձը օրենքից մեջբերումներ է արել` չլսելով ուղևորի բացատրությունը՝ ինչու չի վճարել։ Նրան տուգանել են։ Անգամ վարորդն է կանգնեցրել ավտոբուսը, տեղեկացրել Հովհաննես Սմբատյանին, որ ուղևորը երեք անգամ փորձել է վճարել, բայց սարքը չի ընդունել։
Քաղաքապետարանի աշխատակիցը մոտեցել է նաև մյուս ուղևորներին, սկսել վիճել ու ստիպել նրանց՝ տրամադրել քարտերը։