Մայք Թայսոնը Ներքին Չարբախի այգում է. Արթուր Աբրահամը համատեղ հրապարակում է արել

Բռնցքամարտի աշխարհահռչակ լեգենդ Մայք Թայսոնի հայաստանյան այցը շարունակում է մնալ համանցանցի և լրատվամիջոցների ամենաթեժ քննարկվող թեման:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն իր Ինստագրամի պաշտոնական էջում լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է լեգենդար մարզիկի հետ ժամանակ անցկացնում Երևանում:

Արթուրը լուսանկարվել է Մայք Թայսոնի հետ և կից կատարել է հետևյալ մակագրությունը։ «Մայք Թայսոնը մեր Ներքին Չարբախի այգում»:


Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ բռնցքամարտի լեգենդը ժամանել է Հայաստան: Այս նոր հրապարակումն ու երևանյան բակերում աշխարհահռչակ Թայսոնի հայտնվելը շարունակում է մնալ քննարկումների կենտրոնում։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *