«Հրապարակ»․Պետական աշխատողներին գաղտնալսում են. «ԱԱԾ–ում գիտեն՝ ում օգտին եք քվեարկել»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական գերատեսչություններից մեկի աշխատակիցը մեզ պատմեց, որ ընտրություններից հետո իրենց անմիջական վերադասը ժողով է հրավիրել եւ աշխատակիցներին սպառնացել, որ ԱԱԾ-ն գաղտնալսել է իրենց հեռախոսազրույցները, և իրենք գիտեն, թե որ աշխատակիցը որ ուժի օգտին է քվեարկել:

Մեր զրուցակցի խոսքով պետն աշխատակիցներին սպառնացել է, ասելով, որ բոլոր նրանք, ովքեր ընդդիմությանն են համակրում եւ քննադատում Նիկոլ Փաշինյանին, պետական համակարգից հեռացվելու են: Աշխատակիցներից մի քանիսը ընդվզել են, ասելով ի՞նչ իրավունքով եք մեզ գաղտնալսում, ինչից հետո գրավոր նկատողություն են տվել ամենաակտիվ բողոքողին, ով ընդդիմադիր հայացքներ ունի:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *