Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատը համաձայնեցրել է ամերիկյան F-35 կործանիչների գնման համար լրացուցիչ 394 մլն ֆրանկի (մոտ $496 մլն) հատկացումը։ Այդ մասին հայտնում է Tribune de Genève թերթը։
«Նահանգների խորհուրդը հավանություն է տվել F-35 կործանիչների համար լրացուցիչ 394 մլն ֆրանկին», — ասվում է նյութում։
Պարբերականի տեղեկությամբ՝ որոշումն ընդունվել է 2026 թվականի պաշտպանության զեկույցի քննարկման շրջանակում։ Ընդհանուր առմամբ պատգամավորները հավանություն են տվել 3,4 մլրդ ֆրանկի չափով ռազմական ծախսերին։
Նշվում է, որ Շվեյցարիայի դաշնային խորհուրդը շեշտը դրել է ցամաքային հակաօդային պաշտպանության ուժեղացման, փոքր անօդաչու թռչող սարքերից (ԱԹՍ) պաշտպանության և կիբեռանվտանգության զարգացման վրա։ Լրացուցիչ ֆինանսավորումը թույլ կտա ապահովել առնվազն 30 F-35 կործանիչների գնումը։